Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան
Դատարանն իրավասություն չունի դիտարկել Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի պահանջները, որոնք առնչվում են մինչև 1996 թվականի սեպտեմբերն ավարտված իրադարձություններին։
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է։ X-ի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները»,- գրել է Կիրակոսյանը։
Միաժամանակ, դատարանն իրավասություն չունի դիտարկել Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի պահանջները՝ կապված մինչև 1996 թվականի սեպտեմբերն ավարտված իրադարձությունների հետ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված ենթադրյալ վնասների հետ կապված պահանջները։
Sputnik․