Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն առաջին անգամ կայցելի Իրան
Ամենայն հայոց կաթողիոկս Գարեգին երկրորդն առաջին անգամ կմեկնի Իրան, որտեղ կայցելի Թեհրան և Մաշհադ քաղաքներ։
Էջմիածնի Մայր Տաճարի միջազգային կապերի պատասխանատու Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայաստանում Իրանի մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխարհի հայ առաջնորդներից ոչ մեկն Իրան չի այցելել։ Անհրաժեշտ նախապատրաստությունների ու արձանագրությունների ապահովման դեպքում, ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստ է այցելել Իրան»։
«Սահաբ» գորակալության հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ԻԻՀ մշակույթի խորհրդականի և Էջմիածնի Մայր Տաճարի պատասխանատուների հանդիպմանը քննարկվել են նաև մշակութային և կրոնական հարաբերությունների ընդլայնման ուղիները։
Հարկ է նշել, որ ավելի վաղ, Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար հոջաթոլէսլամ վալմոսլեմին Իմանիփուրը, Հայաստան կատարած այցի ընթացքում, հանդիպել էր ամենայն հայոց կաթողիկոս Գարգին երկրորդի հետ։
Մոհամմադ Ասադի Մովահեդի խոսքով՝ Հայաստանում իրականացված մշակութային և միջկրոնական երկխոսությունների առաջին փուլում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղաղությունը և խաղաղ գոյակցությունը իսլամի և քրիստոնեության տեսանկյունից։ Նա նշել է, որ երկխոսությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Թեհրանում։