Բաքվի հետ ռազմավարական գործարք կնքելու կարիք կա. Փաշինյանը պատմեց կազանյան զրույցի մասին
Խաղաղ գոյակցության համար Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ պատրաստվում կողք կողքի ապրել»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին իր մասնակցությանը` Փաշինյանն այն շատ արդյունավետ համարեց։ Նա գոհունակություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր շփումներից և նշեց, որ Ալիևի հետ զրույցը շատ կարևոր էր։
Sputnik.