Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները Անթալիայում պանելային քննարկման կմասնակցեն
Ապրիլ 11, 2025 09:20 Asia/Tehran
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորաշվիլին Անթալիայում պանելային քննարկման կմասնակցեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարների քննարկումն ուղիղ կհեռարձակվի։
arm.sputniknews
Պիտակ