Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
(last modified Tue, 15 Apr 2025 13:14:33 GMT )
Ապրիլ 15, 2025 16:44 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։

«Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։

Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։  Շուշի քաղաքում ծածանվում է Ադրբեջանի  դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։

Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին կողմերի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսել է խախտել հրադադարի ռեժիմը եւ  մեղադրել Հայաստանին գնդակոծություններում։

news.am