Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i231576-Ադրբեջանը_գոհ_է_Հայաստանի_հետ_բանակցությունների_ձեւաչափից_բայց_շարունակում_է_պահանջներ_ներկայացնել
Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2025 14:19 Asia/Tehran
  • Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել։

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը կարծում է, որ ուղիղ բանակցությունները կարգավորման ամենաարդյունավետ միջոցն են, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները։

Նրա գնահատմամբ՝ երկկողմ երկխոսությունն ավելի արդյունավետ է միջնորդներով ձեւաչափից։

Նա համոզված է, որ Ղարաբաղի հարցը վաղուց փակված է։

«Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանը դեռ պնդում Մինսկի խմբի հարցում։ Գուցե Երեւանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։ Հակառակ դեպքում մենք չենք կարող գտնել այդ հարցի տրամաբանական պատասխանը»,- ավելացրել է Բայրամովը։