Իրանն ու Հայաստանը կարևորում են համագործակցության ընդլայնումը և արտաքին ուժերի միջամտությանը դիմակայելը
https://parstoday.ir/hy/news/armenia-i232710-Իրանն_ու_Հայաստանը_կարևորում_են_համագործակցության_ընդլայնումը_և_արտաքին_ուժերի_միջամտությանը_դիմակայելը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանում օտարների ապակայունացնող դերակատարությանը դիմակայելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2025 13:17 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը կարևորում են համագործակցության ընդլայնումը և արտաքին ուժերի միջամտությանը դիմակայելը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանում օտարների ապակայունացնող դերակատարությանը դիմակայելը։

Ահմադյանը հանդիպման ժամանակ ասել է. «Պատմական, աշխարհագրական նմանությունները և ընդհանուր  շահերը պահանջում են, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվեն առանց սահմանափակումների»: Նա հավելել է. «Թեհրանի և Երևանի համընդհանուր համագործակցությունը հօգուտ տարածաշրջանի խաղաղության և կայունության է, և ԻԻՀ թույլ չի տա թշնամիներին վնասել այդ հարաբերությունները»:

Նա նաև դրական է գնահատել երկու երկրների միջև շարունակական խորհրդակցությունները՝ մատնանշելով բոլոր համատեղ նախագծերի գործնական հետևողականության անհրաժեշտությունը։

Արմեն Գրիգորյանը նաև իր գոհունակությունը հայտնելով Թեհրան կատարած այցի կապակցությամբ, ասաց. «Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը կախված չէ օտարների կամքից, և երկու երկրները հաստատակամ են ընդլայնել համագործակցությունը»։

Անդրադառնալով Հայաստանում տնտեսական, ճանապարհաշինության և  էներգետիկ նախագծերին Իրանի մասնավոր հատվածի մասնակցությանը, Գրիգորյանն ասաց. «Այս համագործակցությունները ճանապարհ կհարթեն տնտեսական փոխանակումների եռակի աճի համար»: