Հայաստանը հետաքրքրված է ներդրումներով հնդկական պաշտպանական միջանցքում. The Times of India
https://parstoday.ir/hy/news/armenia-i232968-Հայաստանը_հետաքրքրված_է_ներդրումներով_հնդկական_պաշտպանական_միջանցքում._the_times_of_india
Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել Ութար-Պրադեշ ապագա պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում, տեղեկացրել է The Times of India-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2025 14:37 Asia/Tehran
  • Հայաստանը հետաքրքրված է ներդրումներով հնդկական պաշտպանական միջանցքում. The Times of India

Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել Ութար-Պրադեշ ապագա պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում, տեղեկացրել է The Times of India-ն։

Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները հանդիպել են գլխավոր քարտուղար Մանոջ Կումար Սինգհի հետ պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունեցել Աթենքում, եւ քննարկել են հնարավոր համագործակցությունը հնդկական ընկերությունների հետ։

Սինգհը գլխավորել է պատվիրակությունն Աթենքի ցուցահանդեսում, որտեղ նա հանդիպել է ճյուղի այլ ղեկավարներ հետ՝ քննարկելու համար ներդրումներն այդ պաշտպանական միջանցքում։

news.am