Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i233322-Ալեն_Սիմոնյանն_ու_Շալվա_Պապուաշվիլին_քննարկել_են_հայ_վրացական_համագործակցության_հեռանկարը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 03, 2025 15:21 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպման մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

Պապուաշվիլին Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների ռազմավարական համագործակցությունը, խորհրդարանական փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ կապերը։ Անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական փոփոխություններին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Զրուցակիցները վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերի պատրաստակամությունը:

Վրացական կողմը ողջունել է Հայաստանի` ԵՄ-ի հետ երկխոսությունը խորացնելու ջանքերը և առաջարկել է փոխանցել իր փորձը։

arm.sputniknews