Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոչորիշվիլի
https://parstoday.ir/hy/news/armenia-i234996-Վրաստանը_ուշադիր_հետևում_է_Երևանի_և_Բաքվի_երկխոսությանը._Բոչորիշվիլի
Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2025 11:43 Asia/Tehran
  • Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոչորիշվիլի

Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի։

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վրաց նախարարը նշել է իր երկրի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում։ Նա նաև հիշեցրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի, Էլնուր Մամեդովի և Լաշա Դարսալիայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի մասին` նշելով դրա ներուժը։

Հիշեցնենք, որ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 17-ին։