ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i242404-ՀՀ_ԱԳ_նախարարը_հանդիպել_է_Արաբական_Միացյալ_Էմիրությունների_գործընկերոջ_հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
(last modified 2026-02-05T06:49:35+00:00 )
Փետրվար 05, 2026 10:19 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այս մասին հայտոնւմ են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ համագործակցության զարգացման հարցեր։

 Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Այս համատեքստում ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։

Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:

 Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունն՝ ի նշանավորումն հաստատված խաղաղության:   Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները:   Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի: