ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի անդամակցության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i245374-ԵԱՏՄ_ում_բոլոր_որոշումները_կոնսենսուսով_են_Ալեն_Սիմոնյանը_Հայաստանի_անդամակցության_մասին
ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի անդամակցության մասին
(last modified 2026-05-12T15:38:24+00:00 )
Մայիս 12, 2026 18:58 Asia/Tehran
  • ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի անդամակցության մասին

ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի անդամակցության մասին

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ լավ կլինի` Հայաստանը շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում։ Հարցրին` Հայաստանը մտավախություն չունի՞, որ ԵԱՏՄ առաջիկա նիստում կարող է Հայաստանի անդամակցության հարցը քննարկվել։

«Մենք ԵԱՏՄ լիակատար անդամ ենք՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով, և որևիցե նման խոսակցություն մեր օրակարգում գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․․․ Եթե մեր օրակարգում նման հարց լինի, Հայաստանը կորոշի, թե ինչպես քվեարկի։ Բայց եթե Հայաստանը չքվեարկի, մտածե՞լ եք, թե ինչ է լինելու այդ դեպքում․․․»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ հնարավո՞ր չէ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում սառեցվի։ Սիմոնյանի կարծիքով՝ եթե ենթադրենք, որ ԵԱՏՄ-ն սառեցնի Հայաստանի անդամակցությունը, ապա կառույցի աշխատանքը կպարալիզացվի։

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:

Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է: