Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Զատկից ուղիղ 40 օր անց Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Ինչպես վկայում է Սուրբ Գիրքը, Քրիստոս մարդկանց մեղքերի համար խաչվեց, հետո հաղթելով մահվանը՝ հարություն առավ, որից հետո 40 օր շրջեց երկրի վրա
Քրիստոս համբարձվելով ոչ թե հեռացավ, այլ ավելի մոտեցավ մարդկանց, քանի որ ըստ Եկեղեցու հայրերի՝ երկինքը հեռու չէ, երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուրի անձի մեջ։
Համբարձման տոնը մարդկության պատմության նշանակալի օրերից մեկն է և մեզ համար շատ կարևոր խորհուրդ ունի․ Տերը ցույց տվեց Երկնքի լուսավոր ճանապարհը։ Հոգևորականը հույս ունի՝ օրը առիթ կլինի ևս մեկ անգամ խորհելու նաև այն մասին, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչ է Աստված ակնկալում մեզնից։
«Քրիստոնեությունը ուժեղ մարդկանց կրոնն է։ Սիրել, ներել, միաբանվել, ո՞վ կարող է՝ քրիստոնյան։ Ահա այդ առաքելությունն է դրված մեր առջև: Մենք պետք է հաղթահարենք մեր շուրջը տարածված ատելությունը»։
Այս օրը հայ ժողովրդի կյանքում կրկնակի է իմաստավորվել, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրումը։ 484 թվականից ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը, 1441 թվականի այս տոնին Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում։