ՀՀ գլխավոր դատախազն ու ԻԻՀ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i245494-ՀՀ_գլխավոր_դատախազն_ու_ԻԻՀ_դեսպանը_քննարկել_են_երկուստեք_հետաքրքրություն_ներկայացնող_հարցեր
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
(last modified 2026-05-15T15:07:58+00:00 )
Մայիս 15, 2026 18:32 Asia/Tehran
  • ՀՀ գլխավոր դատախազն ու ԻԻՀ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն: