Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i25774-Մինսկի_խմբի_համանախագահները_կրկին_կայցելեն_տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2016 07:47 Asia/Tehran
  • Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

«Բնականաբար, մենք կգանք, սակայն դեռևս ժամկետ չկա, այն քննարկվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար լինի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը», - գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Վերջինս անդրադարձել է նաև հուլիսի 11-ին Վիեննայում տեղի ունեցած Մինսկի խմբի անդամների նիստին՝ նշելով. «Ընդհանուր առմամբ այս հանդիպումը նվիրված էր համանախագահ երկրների կողմից գործադրված վերջին միջնորդական ջանքերին և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքներին տրված գնահատականներին: Իմ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ներկայացրել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»:

armedia.am

12/7/2016