ԵԱՀԿ-ում հետաձգել են Ղարաբաղի վերաբերյալ հանդիպումները, որոնք պետք է կայանային Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i26992-ԵԱՀԿ_ում_հետաձգել_են_Ղարաբաղի_վերաբերյալ_հանդիպումները_որոնք_պետք_է_կայանային_Թուրքիայում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին РИА Новости-ն հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 08:30 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ում հետաձգել են Ղարաբաղի վերաբերյալ հանդիպումները, որոնք պետք է կայանային Թուրքիայում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին РИА Новости-ն հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղ Թուքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ  թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:

 

«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,- ասել է Ուորլիքը:

tert.am

20/7/2016