ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i28831-ԵԱՀԿ_դիտարկում_է_անցկացվելու_Ասկերանի_ուղղությամբ_Բաշ_Քարվենդ_բնակավայրի_մոտակայքում
Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 14:31 Asia/Tehran
  • ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում

Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

http://galatv.am/

2/8/2016