Քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում ռազմական բալանսի խախտման մասին․ Բորդյուժա
https://parstoday.ir/hy/news/armenia-i30055-Քառօրյա_պատերազմի_արդյունքները_չեն_վկայում_ռազմական_բալանսի_խախտման_մասին_Բորդյուժա
Տարածաշրջանում ռազմական բալանսի խախտված լինելու դեպքում քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր: Այս մասին, ինչպես հայտնում է, Tert.am-ը, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2016 11:58 Asia/Tehran
  • Քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում ռազմական բալանսի խախտման մասին․ Բորդյուժա

Տարածաշրջանում ռազմական բալանսի խախտված լինելու դեպքում քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր: Այս մասին, ինչպես հայտնում է, Tert.am-ը, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու արդյունքում տարածաշրջանում ռազմական բալանսը չի՞ խախտվում է, ինչը մեծացնում է Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու հնարավորությունը, Նիկոլայ Բորդյուժան պատասխանել է. «Եթե բալանսը խախտված լիներ, ապա, հավանաբար, քառօրյա պատերազմը, ինչպես այն անվանում են, այլ կերպ կավարտվեր: Բայց քանի որ բալանս գոյություն ուներ… բոլորը մնացին իրենց դիրքերում: Զգույշ կլինեի պնդումների հետ, թե բալանսը խախտված է: Ամեն դեպքում քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում բալանսի խախտման մասին»:

armedia.am

12/8/2016