ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ
Նոյեմբեր 09, 2016 09:42 Asia/Tehran
Նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։
ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
9/10/2016/
Պիտակ