Ուորլիքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i42703-Ուորլիքը_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպման_մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տևական խաղաղության հասնելու համար պատրաստ են աշխատել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Այս մասին այսօր ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 11:43 Asia/Tehran
  • Ուորլիքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տևական խաղաղության հասնելու համար պատրաստ են աշխատել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Այս մասին այսօր ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս հույս է հայտնել, որ դեկտեմբերի 8-9-ին Հանբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում համանախագահներին կհաջողվի կազմակերպել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ նրա՝ այդ հանդիպմանը կողմերը կարող են քննարկել կարևոր, առանցքային հարցեր, հատկապես Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը: 

«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ՝ հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու համար»,- ասել է Ուորլիքը: 

armedia.am/