Հայաստանն առաջատար դիրքերում է համացանցի ազատության ցուցանիշով
Միջազգային հեղինակավոր Freedom House կազմակերպությունը «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցում Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքը՝ չնայած, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկիրը նահանջել է երկու միավորով:
Զեկույցում նշվում է, որ համացանցն օգտագործվում է կառավարության նկատմամբ բողոքն արտահայտելու նպատակով, ինչպես Հայաստանում տեղի ունեցավ #ElectricYerevan-ի պարագայում:
Հայաստանի հարևան Վրաստանը ևս դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքը, Ադրբեջանը զեկույցում ընդգրկվել է որպես մասնակի ազատ, իսկ Թուրքիան անազատ համացանց ունեցող երկներ:
Ամենաազատ համացանց ունեցող երկրների հնգյակում են Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, Միացյալ Նահանգները և Գերմանիան:
Համացանցի ազատության ամենակոպտագույն խախտումները գրանցվել են Չինաստանում:
1in.am