ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Թալիշի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i44194-ԵԱՀԿ_ն_դիտարկում_է_անցկացվելու_Թալիշի_ուղղությամբ
Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 13:26 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Թալիշի ուղղությամբ

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։

ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա)։

ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

operativ.am/