ՀՀ Պաշտպանության նախկին նախարար. Լայնածավալ պատերազմով Բաքուն չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը
Ադրբեջանը լայնածավալ պատերազմով չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրը: Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Բաքվին մնում է միայն շանտաժի տարբերակի դիմել՝ կանոնավորապես հրադադարի ռեժիմը խախտելու միջոցով: Ըստ Հարությունյանի՝ հայկական կողմից ոչ ոք տարածքներ չի զիջի:
«Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ ասել են, որ մենք պատրաստ ենք տարածքներ զիջել՝ կարգավիճակի դիմաց: Դա բանակցային մոտեցում է: Ադրբեջանն ասում է, որ դրանք իր տարածքներն են, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Ապրիլյան իրադարձություններից հետո հայկական կողմի մոտեցումը հետեւյալն է. որեւէ բանակցություն չի կարող լինել, քանի դեռ հրադադարի ռեժիմի խախտումների բացահայտման մեխանիզմներ չկան»,- նշել է Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ դա ճիշտ մոտեցում է:
News.am