ՀՀ Պաշտպանության նախկին նախարար. Լայնածավալ պատերազմով Բաքուն չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i45058-ՀՀ_Պաշտպանության_նախկին_նախարար._Լայնածավալ_պատերազմով_Բաքուն_չի_կարող_լուծել_Ղարաբաղի_խնդիրը
Ադրբեջանը լայնածավալ պատերազմով չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրը: Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 17:16 Asia/Tehran
  •  ՀՀ  Պաշտպանության նախկին նախարար. Լայնածավալ պատերազմով Բաքուն չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը

Ադրբեջանը լայնածավալ պատերազմով չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրը: Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Բաքվին մնում է միայն շանտաժի տարբերակի դիմել՝ կանոնավորապես հրադադարի ռեժիմը խախտելու միջոցով: Ըստ Հարությունյանի՝ հայկական կողմից ոչ ոք տարածքներ չի զիջի:

«Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ ասել են, որ մենք պատրաստ ենք տարածքներ զիջել՝ կարգավիճակի դիմաց: Դա բանակցային մոտեցում է: Ադրբեջանն ասում է, որ դրանք իր տարածքներն են, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Ապրիլյան իրադարձություններից հետո հայկական կողմի մոտեցումը հետեւյալն է. որեւէ բանակցություն չի կարող լինել, քանի դեռ հրադադարի ռեժիմի խախտումների բացահայտման մեխանիզմներ չկան»,- նշել է Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ դա ճիշտ մոտեցում է:

News.am