ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. Լուկաշևիչ
Առաջիկայում հնարավոր է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով moscow-baku.ru կայքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Լուկաշևիչը հիշեցրել է, որ Համբուրգում չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հետ «3+2» ձևաչափով, և հավելել է, որ առաջիկայում հնարավոր է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախարարական հայտարարությունը բովանդակային էր և հեռուն գնացող, այն պարունակում է բանակցային գործընթացի բոլոր հիմնարար սկզբունքները»,- ասել է Լուկաշևիչը՝ մեկնաբանեով Համբուրգում անցկացրած հանդիպման արդյունքներով Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը։
1in.am