Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին. Քննարկել են ԼՂ խնդիրը
Դեկտեմբեր 14, 2016 13:42 Asia/Tehran
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
News.am
Պիտակ