Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին. Քննարկել են ԼՂ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i46753-Նալբանդյանն_ընդունել_է_ԵԱՀԿ_ՄԽ_ֆրանսիացի_համանախագահին._Քննարկել_են_ԼՂ_խնդիրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 13:42 Asia/Tehran
  • Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին. Քննարկել են ԼՂ խնդիրը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

News.am