Լեհական ընկերություն․ Կարող ենք Հայաստանում հատուկ հագուստ արտադրել Իրանի փրկարարների համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i48481-Լեհական_ընկերություն_Կարող_ենք_Հայաստանում_հատուկ_հագուստ_արտադրել_Իրանի_փրկարարների_համար
Lubawa Armenia ընկերությունը պատրաստ է հատուկ հագուստ արտադրել Իրանի փրկարարների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 06:02 Asia/Tehran
  • Լեհական ընկերություն․ Կարող ենք Հայաստանում հատուկ հագուստ արտադրել Իրանի փրկարարների համար

Lubawa Armenia ընկերությունը պատրաստ է հատուկ հագուստ արտադրել Իրանի փրկարարների համար։

Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Յարոսլավ Ռուխը հայ իրանական բիզնես ֆորումի ժամանակ

 Lubawa Armenia -ն լեհական Lubawa ընկերության դուստր ձեռնարկությունն է, Հայաստանի ՊՆ-ի համատիրությամբ։

«Մենք ուզում ենք Իրանին համազգեստ առաջարկել փրկարարների՝ մանավանդ հրշեջ աշխատողների համար։ Ընդ որում խոսքն այն արտադրանքի մասին է, որը հենց Հայաստանում է արտադրվում։ Այն կարող է պիտանի լինել թե պետական հաստատություններին, թե մասնավոր, օրինակ նավթարդյունահանող ընկերությունների փրկարարական բաժիններին։ Իրանի շուկան շատ բարդ շուկա է, բայց հույս ունենք այնտեղ ինչ –որ բանի հասնել»,- ասել է Ռուխը։

news.am