Զախարովա. Իրավիճակի լուծման բանալին Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքերում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i50959-Զախարովա._Իրավիճակի_լուծման_բանալին_Հայաստանի_եւ_Ադրբեջանի_ձեռքերում_է
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին դիվերսիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 08:28 Asia/Tehran
  • Զախարովա. Իրավիճակի լուծման բանալին Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքերում է

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին դիվերսիան:

Հիշեցնենք, որ դիվերսիայի հետեւանքով ադրբեջանական կողմը 7 զինծառայողի է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայողի մարմինը մնացել է հայկական կողմում: Հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, հայկական կողմը սպանվածի մարմինը դեռեւս Ադրբեջանին չի փոխանցել, ինչն առաջացրել է Բաքվի նյարդային արձագանքը:

Հունվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան ի պատասխան հարցին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ինչպե՞ս կարող է մեկնաբանել հայկական կողմի այս քայլը, նշել է. «Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք ելնում ենք այն բանից, որ երկու կողմն էլ պետք ուժ, իմաստություն եւ անկասկած դիվանագիտական հնարավորություններ գտնի, ընդհանրապես բոլոր հնարավորություններն օգտագործի այդ շատ բարդ իրավիճակը լուծելու համար: Դրա լուծման բանալին երկու կողմերի ձեռքերում է»:

News.am