ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին. TASS
https://parstoday.ir/hy/news/armenia-i54166-ՀՀ_ում_Ռուսաստանի_դեսպանն_անդրադարձել_է_ԼՂ_հիմնահարցին._tass
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 12:54 Asia/Tehran
  • ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին. TASS

Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Այս մասին TASS  գործալալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

«2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված 4 օրյա պատերազմից հետո, որը հաջողվեց դադարեցնել  Ռուսաստանի,ճիշտ ժամանակին միջնորդական միջամտության շնորհիվ, համանախագահող երկրները իրավիճակի կայունացման քայլեր ձեռնարկեցին»,-ասել է Վոլինկինը՝ հիշեցնելով  Վիեննայում 2016 թվականի մայիսին, Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի հունիսին կայացած գագաթնաժողովները:

«Ցավոք, մինչ ներկա պահը, միջազգային միջնորդությամբ ձեռքբերված համաձայնությունները, այդ թվում, սահմանային դեպքերի հետաքննման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումն առայժմ կյանքի չեն կոչվել: Ավելին, նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին բախում արձանագրվեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, ադրբեջանցի զինվորներից մեկն էլ սպանվեց Հայաստանի տարածքում: Մենք մեր գործընկերների հետ կշարունակենք քայլեր ձեռնարկել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս այն հարցի օգտին, որ կայունությունը վերադառնա Հարավային Կովկաս:

Անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը` դեսպանը նշել է, որ այն կրում է համալիր բնույթ և զարգանում է երկու երկրների դաշնային հարաբերությունների համատեքստում:

1in.am