Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i74958-Հայաստան_կժամանի_Լեհաստանի_ԱԳ_նախարարը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 16:04 Asia/Tehran
  • Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարարը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը: Վաշչիկովսկին արդեն իսկ այցելել է Ադրբեջան և հանդիպումներ ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Վրաստան: Լեհական ռադիոն շեշտում է, որ Վաշչիկովսկու այցը նախորդում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի նախաձեռնողներն են Լեհաստանն ու Շվեդիան: Այս տարվա ապրիլին Վիշեգրադի քառյակի երկրները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան իրենց հստակ աջակցությունն են հայտնել Արևելյան գործընկերության ծրագրին՝ որպես Արևելյան Եվրոպայում կայունության և տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Armenpress.am