Նոյեմբեր 28, 2017 10:38 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը ժամանել է Երևան

Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրասիճան պատվիրակությունը ժամանել է Երևան:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը  տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

Այցի ընթացքում, ԻԻՀ ԱԳ նախարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում, իրանական ու հայկական պատվիրակությունները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, նաև տարածաշրջանային  ու կողմերին հուզող համագործակցային հարցեր:

ԻԻՀ ԱԳ նախարարը և նրան ուղեկցող իրանցի գործարարները Երևանում մասնակցելու են առևտրականների ու ներդրողների հետ հանդիպմանը:

Պիտակ