Նոյեմբեր 28, 2017 18:41 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը կարևորել է Իրանի հետ համագործակցության ընդլայնումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում ԻԻՀ հետ համագործակցությունն ընդլայնելու ցանկություն է հայտնել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը Երևանում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:

ՀՀ նախագահը հավելել է.«Իրանի  տնտեսական  համագործակցությունների ընդլայնման համար արգելքներ չկան և Երևանը մշտապես հատուկ կարևորություն է տվել Իրանի հզորությանը»: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում:

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն  է հայտնել ՀՀ  նախագահին` Իրանի արևմուտքում տեղի ունեցած  երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր հղելու համար:

Նշելով, որ Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան5 Զարիֆը հավելել է. «Տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաև Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը»:

 

 

Պիտակ