Թբիլիսիում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է Վրաստանի նախագահի փեսան
https://parstoday.ir/hy/news/armenia-i95266-Թբիլիսիում_հրազենային_վնասվածքներով_հոսպիտալացվել_է_Վրաստանի_նախագահի_փեսան
Թբիլիսիում այսօր՝ հուլիսի 6-ին, զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 09:00 Asia/Tehran
  • Թբիլիսիում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է Վրաստանի նախագահի փեսան

Թբիլիսիում այսօր՝ հուլիսի 6-ին, զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոգոչուրիին հրազենային վնասվածքներով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:

Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են: Աղբյուրը նշում է, որ Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է:

a1plus.am