-
Իրանում բացասական դիսկուրս կա․ Մելքոնյանը` Սյունիքում ԱՄՆ–ի հնարավոր ներկայության մասին
Օգոստոս 07, 2025 14:46Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի՝ որպես բարեկամ երկրի նկատմամբ Իրանի մոտեցումը կարող է փոխվել, քանի որ հայկական իշխանությունները նախատեսում են Իրանի սահմանի մոտ տեղակայել Թեհրանին թշնամի պետության ներկայացուցիչներին:
-
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters
Օգոստոս 07, 2025 13:53Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։
-
ԱՄՆ–ն ու Իսրայելն աջակցում են Բաքվին. իրանցի պատգամավորը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Օգոստոս 07, 2025 07:29Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին նա ասել է Tabnak-ի հետ հարցազրույցում։ Պատգամավորը նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։
-
«Փաշինյանը ինչ փաստաթղթով էլ վերադառնա Վաշինգտոնից, Մոսկվան ու Թեհրանը սրբագրելու են». քաղաքագետ
Օգոստոս 06, 2025 14:47«Հայ–Ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող գործընթացը, ցավոք սրտի, ոչ թե նպատակ ունի կոնֆլիկտը կարգավորելու և միջպետական ոչ բարեկամական հարաբերություններին վերջնական լուծում տալու, այլ ուժային կենտրոնների համար սա պայքար է մոդերատորության համար»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
-
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր
Օգոստոս 06, 2025 12:19Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
-
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին
Օգոստոս 06, 2025 11:00ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում Է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 00։00-ին։
-
Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն. ՀՀ նախագահ
Օգոստոս 05, 2025 14:52Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
-
Վրաստանը պատրաստ է նպաստել հայ–ադրբեջանական երկխոսությանը. Կոբախիձե
Օգոստոս 05, 2025 14:36Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Թուրքմենբաշիում «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
-
Հայաստանը և Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը. Middle East Eye
Օգոստոս 05, 2025 08:52Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ տարածաշրջանային աղբյուրներ:
-
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ
Օգոստոս 04, 2025 13:27Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։