Իմամ Խոմեյնի․ Իսլամի տեսանկյունից կանայք կարևոր դեր ունեն հասարակության կառուցման գործում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238100-Իմամ_Խոմեյնի_Իսլամի_տեսանկյունից_կանայք_կարևոր_դեր_ունեն_հասարակության_կառուցման_գործում
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին ասել է․ «Իսլամի տեսանկյունից կանայք կարևոր դեր ունեն հասարակության կառուցման գործում»։
(last modified 2025-10-15T13:18:43+00:00 )
Հոկտեմբեր 15, 2025 16:16 Asia/Tehran
  • Իմամ Խոմեյնի․ Իսլամի տեսանկյունից կանայք կարևոր դեր ունեն հասարակության կառուցման գործում

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին ասել է․ «Իսլամի տեսանկյունից կանայք կարևոր դեր ունեն հասարակության կառուցման գործում»։

1978 թ․ նոյեմբերի 10-ին Amnesty International-ի ներկայացուցչի հետ հարցազրույցում, խոսելով Իրանի ապագայում և իսլամական հասարակության կառուցման հարցում կանանց դերի մասին, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին ասել է. «Իսլամի տեսանկյունից կանայք կարևոր դեր ունեն հասարակության կառուցման գործում։ Իսլամը կանանց այնքան է բարձրացնում, որ նրանք կարող են վերականգնել հասարակությունում իրենց կարգավիճակը, հաղթահարել օբյեկտ լինելու սահմանները։ Այդ դեպքում նրանք կարող են պատասխանատվություն կրել իսլամական կառավարություն կառուցելու գործում»։

Կինը մարդ կերտող  է

1979 թվականի մարտի  4-ին Ղոմի կանանց ուղղված իր ելույթում, իմամ խոմեյնին ասել է. «Տղամարդիկ ազգերի նկատմամբ իրավունքներ ունեն, սակայն կանայք՝ ավելի շատ։ Կանայք իրենց գրկում դաստիարակում են քաջարի տղամարդկանց։ Սուրբ Ղուրանը մարդ  կերտող է, և կանայք նույնպես մարդ կերտող են։ Կանանց պարտականությունը մարդ կերտելն  է։

Նույն թվականի հուլիսի 17-ին Իսլամական առողջապահության և բարեկեցության ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանն ունեցած իր ելույթում, իմամ Խոմեյնին ընդգծել է. «Մարգարեները եկել են մարդուն մաքրագործելու։ Դա նրանց առաքելությունն է, և սա պետք է լինի մայրերի առաքելությունն իրենց գրկում գտնվող երեխաների նկատմամբ»:

Իրանցի կանայք մեծ ներդրում են ունեցել  իսլամական շարժման մեջ

1979 թվականի ապրիլի 10-ին Քաշանի կանանց հետ հանդիպման ժամանակ իմամ խոմեյնին ասել է. «Դուք՝ Իրանի կանայք, ապացուցել եք, որ առաջնորդել եք այս շարժումը: Դուք մեծ ներդրում ունեք  իսլամական շարժման մեջ: Դուք մեր երկրի ապագայի հենարանն եք: Հենց ձեր միջոցով են  դաստիարակվում մեծ տղամարդիկ և կանայք: Մեծ տղամարդիկ և կանայք դաստիարակվում են ձեր գրկում: Դուք ազգի սիրելին եք, դուք ազգի հենարանն եք: Դուք պետք է ձգտեք ձեր ուսման մեջ զինվել բարոյական և գործնական առաքինություններով: Դուք պետք է կրթեք ուժեղ երիտասարդություն՝ մեր երկրի ապագայի համար։ Ձեր գիրկը դպրոց է, որտեղ պետք է դաստիարակվեն մեծ երիտասարդներ։ Դուք պետք է սովորեք առաքինություններ, որպեսզի ձեր երեխաները կարողանան դաստիարակվել ձեր գրկում»։