Եվրոպան պիտի զգուշանա Իրանի հետ իր հարաբերությունները վնասել ցանկացողներից. Ղասեմի
(last modified Thu, 01 Nov 2018 03:53:43 GMT )
Նոյեմբեր 01, 2018 07:23 Asia/Tehran
  • Եվրոպան պիտի զգուշանա Իրանի հետ իր հարաբերությունները վնասել ցանկացողներից. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԵՄ-ն պիտի զգուշանա ԻԻՀ-ի հետ իր հարաբերություններին ընդդիմացողների խափանիչ քայլերից»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի գիշեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է. «Եվրոպական պետությունները չպետք է թույլ տան, որ Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունների ընդլայնմանն ընդդիմացող երրորդ կողմն իրականացնի իր նախապես ծրագրած խափանիչ սցենարները»:

Ղասեմին հերքելով դանիացի որոշ քաղաքական այրերի կողմից հնչեցված մեղադրանքներն, ասել է. «ԻԻՀ-ն դեմ է ցանկացած տեսակի բռնարարքի  ու ահաբեկչական արարքի և Իրանի տեսակետից նման քայլերը դատապարտելի են»:

«Բացի այդ, ԻԻՀ-ն ահաբեկչության ու բռնարարքների դեմ պայքարի ուղղությամբ մինչ այսօր մեծ ներդրում է ունեցել և ինքն ահաբեկչության զոհ է համարվում»,-նկատել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Այն ինչ ներկայացվել է Դանիայի իշխանությունների կողմից, անհիմն ու սխալ է և առկա տեղեկություններն այդ մասին են վկայում»:

«ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմն ու վատահամբավ այլ կենտրոններ, որոնք այսօր ծանր մեղադրանքների թիրախում են հայտնվել, հոգեբանական մի պատերազմի շրջանակներում ձգտում են թիրախ դարձնել Իրանը և այդ միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի սեմին խաթարել Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունները»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը:

ԻԻՀ դիվանագիտության խոսնակը նկատել է. «Հրապարակված լուրերի համաձայն թվում է, որ Եվրոպայից դուրս գտնվող անվտանգության մի ծառայության կողմից սխալ տեղեկություններ են փոխանցվել Դանիային և դժբախտաբար Դանիան հապճեպ քայլի դիմելով, Իրանի դեմ մեղադրանք է ուղղել»:

Այս ընթացքում, սիոնիստական «Ջեռուզալեմ Փաստ» օրաթերթը չորեքշաբթի օրը հաստատեց, որ Դանիայի կողմից Իրանին ուղղված մեղադրանքի հարցում Իսրայելն ուղղակի դերակատարություն է ունեցել:

«Իսրայելի հետախուզական կազմակերպությունը (ՄՈՒՍԱԴ) Կոպենհագենին է տրամադրել Դանիայում մի անձի դեմ հարձակման նախապատրաստություն իրականացնելու Իրանի ջանքերի մասին տեղեկությունը»,-գրել է սիոնիստական օրաթերթը:

Իրանի դեմ եվրոպական որոշ երկրների վերջին շանտաժների շրջանակում, Դանիան երեքշաբթի գիշեր Թեհրանին մեղադրեց այդ երկրի տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու մտադրության մեջ և կանչեց այդ  երկրում Իրանի դեսպանին: