Ամիր Աբդոլլահյան.«Դանիայում սիոնիստների մշակած սցենարն անպատասխան չի մնալու»
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Դանիայում Թեհրան-Եվրոպա հարաբերությունների դեմ և Իրանի տնտեսությանը հարվածելու նպատակով սիոնիստների մշակած սցենարն անպատասխան չի մնալու»:
Դանիայի կառավարությունը Թեհրանին մեղադրել է իր տարածքում սպանության փորձ կատարելու մեջ և այդ երկրում Իրանի դեսպանին կանչել է ԱԳ նախարարություն:
Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, Twitter-ի իր էջում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Շրջափակումների գործիքը սպառման եզրին է, և Իրանի դեմ նոր շրջափակումների կիրառումը ոչ մի արդյունք չի կարող ունենալ Միացյալ Նահանգների համար»:
ԱՄՆ-ն պատրաստվում է 2018 թվականի նոյեմբերի 4-ին իրագործել հակաիրանական շրջափակումների երկրորդ փուլը,Իրանի բանկային, ֆինանսական և նավթային առևտրի ոլորտներում:
Որպես նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) երրորդ խոշորագույն արտադրող՝ Իրանի նավթի արտահանումը հնարավոր չէ լիովին դադարեցնել: