Հունվար 25, 2019 17:56 Asia/Tehran
  • Իրանի բանակի ուժերը գերության վերցրին ենթադրյալ թշնամուն

ԻԻՀ բանակի հատուկ ծառայության ուժերի 65-րդ բրիգադի հրամանատարն ասել է. «Այս բրիգադն իրականացնելով պարաշուտային գործողություն և տարածաշրջանում անվտանգության ապահովման քայլեր, ոչնչացրեց ենթադրյալ թշնամու խմբերին և գերության վերցրեց նրանց պարագլխին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի բանակի «Հզորություն 97» զորավարժության շրջանակներում, բանակի հատուկ ծառայության ուժերի 65-րդ բրիգադի հրամանատար բրիգադային գեներալ Սիրուս Ամանոլլահին ուրբաթ օրն ասել է. «ԻԻՀ բանակի հատուկ ծառայության ուժերի 65-րդ բրիգադը հիշյալ զորավարժությանը մասնակցել է հատուկ նշանակությամբ առաքելությունների իրականացման համար»:

«Թշնամու ներթափանցած տարրերի փախուստը կանխելու և տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով, բրիգադի ուժերը գործողություն են իրականացրել զորավարժության գործողության դաշտի ձախ կողմում»,-հավելել է Իրանի բանակի հատուկ ծառայության ուժերի 65-րդ բրիգադի հրամանատարը:

ԻԻՀ բանակի ցամաքային ուժի «Հզորություն 97» զորավարժությունն այս ուժի տարբեր ստորաբաժանումների օպերատիվ դիրքավորմամբ, ուրբաթ օրը մեկնարեց Իրանի կենտրոնում գտնվող Սպահանի  Նասրաբադ  տարածքում:

Պիտակ