Հունվար 27, 2019 07:41 Asia/Tehran
  • Իրանի ռազմական հայեցակարգը պաշտպանական է և հիմնված է կանխարգելչ ուժի վրա

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալը շաբաթ գիշեր ընդգծելով, որ Իրանի ռազմական հայեցակարգը պաշտպանական է և հիմնված է կանխարգելիչ ուժի վրա, ընդգծել է. «Իրանի զինված ուժերի բոլոր ռազմական-պաշտպանական սարքերն արտադրվում են Իրանում»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին Իրանի հեռուստատեսության առաջին կայանի լրատվական մասնավոր զրույցի ժամանակ նկատելով, որ անցած 40 տարիների ընթացքում Իրանի զինված ուժերի պաշտպանական զինասարքերը բոլորն էլ տեղական արտադրության են դարձել և համեմատելի չեն մինչև հեղափոխությունը գոյություն ունեցող սպառազինության հետ, ասել է. «Իրանի զինված ուժերը զենքի տեսակետից որևէ մտահոգություն չունեն»:

«Իրանի արտադրած պաշտպանական զենքը որակի տեսակետից չի զիջում արտասահմանյան կրկնօրինակներին»,-հավելել է Իրանի բանակի համադրման հարցերով տեղակալը:

Հաղորդման ժամանակ ԻԻՀ բանակի ցամաքային ուժի հրամանատարն ընդգծելով, որ Իրանին որևէ վտանգ չի սպառնում, ասել է. «Իրանի զինված ուժերը գտնվում են հզորության գագաթնակետում»:

Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, անդրադառնալով ԻԻՀ բանակի ցամաքային ուժի կառույցային փոփոխությանն, ասել է. «Այս պահին ԻԻՀ զինված ուժերը թիկունքում են թողել հին ու ավանդական ջոկատները և դրանց բրիգադները արագ արձագանքման, շարժական-գրոհային և շարժական-մեքենայացված բրիգադների են վերածվել»:

Պիտակ