Հունվար 30, 2019 16:04 Asia/Tehran
  • Իրանը կբարձրացնի իր պաշտպանունակությունը

Իրանի իսլամական հանրապետության բանակի համակարգման հարցերով տեղակալն ընդգծել է երկրի պաշտպանունակությունը մեծացնելու անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում «40 տարի հզորություն» խորագրով Իրանի Զինված ուժերի պաշտպանական ձեռքբերումների ցուցահանդեսի բացման շրջանակներում, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Իրանի պաշտպանունակության բարձրացումը չի նշանակում այլ երկրների դեմ ոտնձգություն»:

Ընդգծելով, որ Իրանի իսլամական հանրապետության պետության դեմ պատժամիջոցներն ու սպառնալիքները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ երկրի պաշտպանական զարգացման վրա, դերծովակալ Սայարին հավելել է.«Իրանը երբեք իր պաշտպանական կարիքների ապահովման համար ուրիշների կարիքը չի ունենալու»:

Իրանի իսլամական հանրապետության բանակի համակարգման հարցերով տեղակալն ընդգծել է.«Թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի սահմանների ու շահերի դեմ որևէ ոտնձգություն կատարեն, անշուշտ զղջալու են»:

«40 տարի հզորություն» խորագրով Իրանի Զինված ուժերի պաշտպանական ձեռքբերումների ցուցահանդեսը հունվարի 30-ին Թեհրանի Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան մեծ Մոսալայում (աղոթավայր) սկսել է իր աշխատանքը:

Մինչև փետրվարի 11-ը շարունակվող ցուցահանդեսում տեղի է ունեցել Իրանի պաշտպանական նոր ձեռքբերումների, այդ թվում իրանական «Քյաման-12» (Աղեղ-12) անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը: 

 

Պիտակ