Փետրվար 09, 2019 17:31 Asia/Tehran
  • Շահագործման են հանձնվել Իրանի ցամաքային ուժի  նոր ԱԹՍ-երը

Իրանի իսլամական հանրապետության ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է.«Վերջերս անցկացված զորավարժության ընթացքում շահագործման են հանձնվել ցամաքային ուժի նոր անօդաչու թռչող սարքերը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է.«2019 թվականի հունվարին Սպահանում ռազմացամաքային ուժերի անցկացրած զորավարժության ընթացքում տեղի ունեցավ ցամաքային ուժերի ստորաբաժանումների նոր ձեռքբերումների շնորհանդեսը»:

Նա նշել է.«Այս զորավարժության ընթացքում նաև տեղի ունեցավ բանակի ռազմացամաքային ուժերի նոր անօդաչու թռչող սարքերի  շնորհանդեսը և դրանք շահագործման հանձնվեցին»:

Գեներալ Հեյդարիի խոսքով՝ նոր հնարավորություններ են ավելացել ցամաքային ուժերի ուղղաթիռներին ու հրետանիներին,որոնց շնորհանդեսը ևս տեղի է ունեցել:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը 2019 թվականի հունվարի 25-ին և 26-ին Սպահանում  անցկացրին «Հզորություն-97» զորավարժությունը:

ԻԻՀ Զինված ուժերը հունվարի 30-ից իրենց կազմակերպած  ցուցահանդեսներում ի ցույց են դրել իրենց անօդաչու թռչող սարքերը, այդ թվում RQ170 անօդաչու թռչող սարքը:  

Պիտակ