Մուսավի.«Պաղեստինի հարցը մարգինալացնելու Արաբիայի փորձերը ռազմավարական սխալ են»
https://parstoday.ir/hy/news/iran-i107913-Մուսավի._Պաղեստինի_հարցը_մարգինալացնելու_Արաբիայի_փորձերը_ռազմավարական_սխալ_են
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Պաղեստինի հարցը մարգինալացնելու և այն կեղծ նպատակներով փոխարինելու Արաբիայի և տարածաշրջանի որոշ արաբական երկրների փորձերը ռազմավարական սխալ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2019 07:51 Asia/Tehran
  • Մուսավի.«Պաղեստինի հարցը մարգինալացնելու Արաբիայի փորձերը ռազմավարական սխալ են»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Պաղեստինի հարցը մարգինալացնելու և այն կեղծ նպատակներով փոխարինելու Արաբիայի և տարածաշրջանի որոշ արաբական երկրների փորձերը ռազմավարական սխալ են»:

Ուրբաթ օրը,  դատապարտելով Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը հյուրընկալելու պայմանները չարաշահելու Սաուդյան Արաբիայի վարքագիծը և Պարսիցծոցյան ու արաբական որոշ երկրների ղեկավարների կողմից Իրանի դեմ հնչեցված անհիմն մեղադրանքները, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է, որ նման հայտարարությունները կազմակերպության բոլոր անդամ երկրների իրական կարծիքն ու հայեցակետը չեն»:

Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Սաուդյան Արաբիան Ղոդսի համաշխարհային օրվա և արաբա-իսլամական երկրների գագաթնաժողովի  առիթն  օգտագործելու  և Պաղեստինի ժողովրդի իրավունքներին  ու սրբազան Ղոդսի հարցին հետամուտ լինելու փոխարեն սխալ ռազմավարություն է կիրառել ու շարունակում է տարածաշրջանի  ու իսլամական երկրների միջև տարաձայնություն սերմանելու ուղին, ինչը Սիոնիստական ռեժիմի ցանկությունն է»:

Նշելով,որ Արաբիայի ջանքերը գործադրվում են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հակաիրանական ապարդյուն քայլերի շրջանակում, Մուսավին հավելել է.«Սիոնիստական ռեժիմի վաղեմի նպատակն է իսլամական ու արաբական երկրներին շեղել բուն թշնամուց և իր նպատակների իրականացման ճանապարհին քայլեր կատարել»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Իսլամական երկրները չպետք է թույլ տան, որ  Պաղեստինյան հարցը և սրբազան Ղոդսը հայտնվեն պառակտիչ քաղաքականությունների ու ռազմավարական սխալների հակակշռի տակ»: