Հունիս 20, 2019 08:23 Asia/Tehran
  •  Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Մեր սրբությունները պաշտպանելու հարցում չենք սահմանափակվելու միայն սահմաններով

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարն ասել է. «Մեր ռազմիկներն ու նահատակներն աշխարհին ցույց տվեցին, որ Իրանը լուրջ է վերաբերվում իր սրբությունները պաշտպանելուն և խիստ ու ոչնչացնող վերաբերմունք է ցուցաբերելու սատանայի կողմից դաստիարակված հրահրողների նկատմամբ»:

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատր Սեյեդ Աբդոլռահիմ Մոսավին, չորեքշաբթի օրը Սպահանում կայացած իրանցի նահատակների մեծարման նիստում ասել է. «Իրանը նպատակ ունի դիմադրությամբ, կամքով ու լրջությամբ, մինչև համաշխարհային բռնատիրության պարտությունը, շարունակել իր պայքարը»:

Նա հավելել է. «Իրանի հպարտությունն ու վեհությունը ձեռք են բերվել նահատակների արյան գնով և հավատարիմ մնալով դիմադրությոան ուղուն, Իրանը պահպանելու է իր հպարտությունն ու վեհությունը: Եվ ոչ մի ուժ չի կարող այն խաթարել»:

 

Պիտակ