Հուլիս 18, 2019 17:05 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի պարեկային նավերը կալանել են մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան լցանավ

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի պարեկային նավերը Պարսից ծոցում գտնվող Լարք կղզու հարավային հատվածում կալանել են արտասահմանյան նավ, որը տեղափոխում էր  մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը տարածել է հաղորդագրություն,որում նշել է.«Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում նավերի երթևեկության վերահսկման գործողությունների ընթացքում, երբ համոզվեցինք,որ արտասահմանյան նավերից մեկի միջոցով մաքսանենգ վառելիք է տեղափոխվում, Լարք կղզում դատական մարմինների հետ համադրելով ու վերջիններիս  կարգադրությամբ կալանավորեցինք մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը»:

Հայտարարության մեջ ասված է.«Այս նավը ,որ երկու միլիոն լիտր վառելիք կրելու տարողություն ունի, 12 հոգանոց արտասահմանյան  անձնակազմով պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով ձեռքբերված վառելիքը տեղափոխել հեռավոր կետերում գտնվող օտարերկրյա նավեր, որը սակայն ԻՀՊԿ-ի ծովուժի մարտիկների զգոնության շնորհիվ  ձախողեց:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հերքել է վերջերս Իրանի կողմից մեկ այլ նավի կալանավորման մասին արևմտյան լրատվամիջոցների ապատեղեկատվությունը: 

Պիտակ