Իրանի հրեաների կրոնական առաջնորդ. Ամերիկան չի ձգտում խաղաղություն և կայունության
https://parstoday.ir/hy/news/iran-i109675-Իրանի_հրեաների_կրոնական_առաջնորդ._Ամերիկան_չի_ձգտում_խաղաղություն_և_կայունության
Իրանի հրեաների հոգևոր առաջնորդը նշել է, որ եթե միջազգային համակարգը արդար լինի, ապա Իրանի դեմ պատժամիջոցները պետք է գործադրվեին ԱՄՆ դեմ, քանի որ Վաշինգտոնը խախտել է ՀԳՀԾ-ի պայմանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 14:48 Asia/Tehran
  • Իրանի հրեաների կրոնական առաջնորդ. Ամերիկան չի ձգտում խաղաղություն և կայունության

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդը նշել է, որ եթե միջազգային համակարգը արդար լինի, ապա Իրանի դեմ պատժամիջոցները պետք է գործադրվեին ԱՄՆ դեմ, քանի որ Վաշինգտոնը խախտել է ՀԳՀԾ-ի պայմանագիրը:

Ռաբի Յունես Համամի Լալեզարն հավելել է, որ կրոններն ընդգծում են երկրների միջև խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը, սակայն  պատժամիջոցները հակասում են այս արդարացի հարաբերություններին:

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդը հստակեցրել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներ բնակչության, նույնիսկ հիվանդների նկատմամբ, դաժան են և ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը չի փորձում խաղաղություն և կայունություն  հաստատել:

Ռաբի Յունես Համամի Լալեզարն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը, հավելել է, որ երկխոսությունը ճնշման և ուժի միջոցով հնարավոր չէ, և Միացյալ Նահանգների այս քաղաքականությունը ապարդյուն է:

Իրանի հրեաների հոգևւոր առաջնորդն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում իրանը պաշտպանում է իր իրավունքները, սակայն ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչության միջոցով փորձում է ճնշել Իրանին: