Զարիֆ.«ԱՄՆ-ն պետք է ընդունի աշխարհի նոր իրականությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i110059-Զարիֆ._ԱՄՆ_ն_պետք_է_ընդունի_աշխարհի_նոր_իրականությունները
Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել տնտեսական ահաբեկչության դիմելու և միջազգային համաձայնություններից դուրս գալու փոխարեն ընդունել աշխարհի այժմյան իրականությունները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 02, 2019 14:56 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ն պետք է ընդունի աշխարհի նոր իրականությունները»

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել տնտեսական ահաբեկչության դիմելու և միջազգային համաձայնություններից դուրս գալու փոխարեն ընդունել աշխարհի այժմյան իրականությունները:

Ուրբաթ օրը իր թուիթերյան էջում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Տարածաշրջանային երկխոսություններ համար գաղափարի և Չհարձակման պայմանագրի առաջադիմության հետ զուգահեռ «B Խումբը» (Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը, ԱՄԷ գահաժառանգ Մուհամմադ բեն Զայդը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը) թուլացել է:

Շեշտելով որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի ինքն իրեն մեկուսացնելուց Զարիֆը հավելել է.«Ուժի կենտրոնացումն ու միջազգային առևտուրը փոփոխության փուլում են: Ոչ Իրանի ու Չինատանի դեմ տնտեսական ահաբեկչությունը և ոչ էլ ՌԴ-ի հետ միջին հեռահարությամբ միջուկային զենքի արգելման պայմանագրից դուրս գալը չեն փոխելու այս իրականությունը»:

Ուրբա օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս «Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման INF կոչվող պայմանագրից»: