Օգոստոս 08, 2019 17:24 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ.«Հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իսլամական հանրապետության արտաքին և պաշտպանական քաղաքականության հիմնական սկզբունքներից է»

Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը Կատարի, Քուվեյթի և Օմանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում ասել է.«Այն ռազմական կոալիցիան, որ Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու պատրվակով, կհանգեցնի տարածաշրջանում անապահովության տարածմանը»:

Այդ հեռախոսազրույցում, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ընդգծելով, որ տարածաշրջանում տիրող անապահովության գլխավոր պատճառը Միացյալ Նահանգներն է, ասել է.«Տարածաշրջանի անվտանգությունն Իրանի և Պարսից ծոցյան մյուս հարևան երկրների ընդհանրությունն է և տարածաշրջանի երկրները պետք է այս բնագավառում կառուցողական բանակցություններ վարեն»:

Նշելով, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն  Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է, գեներալ Հաթամին ասել է.«Յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի որևէ երկրի դեմ ուղղված անապահովությունն ընդունելի չէ Իրանի իսլամական հանրապետության համար և տարածաշրջանը չպետք է դառնա օտարների ասպատակության վայրը»:  

Իրանի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Կատարի պաշտպանական հարցերով խորհրդատու նախարար Խալիդ Բին Մոհամմադ Բին Աբդուլլահ Ալ-Աթիեն ընդգծել է.«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի Պարսից  ծոցի տարածաշրջանի երկրների կողմից և Իրանի իսլամական հանրապետությունը  շատ կարևոր երկիր է Պարսից ծոցի անվտանգության ապահովման և  պահպանման համար»:

Քուվեյթի պաշտպանության նախարար Շեյխ Նասեր Սաբահ Ալ- Ահմադ Ալ-Սաբահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը որոշիչ և ազդեցիկ տեղ ունի տարածաշրջանի խաղաղության ու կայունության պահպանման գործում»:

Օմանի պաշտպանության նախարար Բադր Բին Սաուդ Բին Հարեբ Ալբուսաիդին ևս ընդգծել է տարածաշրջանի ջրերի անվտանության ապահովման գործում տարածաշրջանի երկրների ներգրավվածության անհրաժեշտությունը:

 

 

Պիտակ