Օգոստոս 20, 2019 13:39 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«Հս. Կորեան ուշիմությամբ քայլ վերցրեց ԱՄՆ-ի դեմ»:

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.« Հս. Կորեան խելացի որոշումներ ընդունեց ու քայլեր վերցրեց ԱՄՆ-ի միակողմանի պահանջների դեմ»:

Երկուշաբթի օրը, Հս. Կորեայի գերագույն խորհրդի փոխնախագահ Փաք Չոլ-Մինի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին հավելել է.«Ամերիկացիները նպատակ չունեն ճիշտ գործարք իրականացնել Հս. Կորեայի հետ: Նրանք կամենում են զինաթափ անել ու ճնշման ենթարկել այս երկրին»:

Անդրադառնալով երկու երկրի ծավալուն հարաբերություններին, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանը ողջունում է Հս. Կորեայի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առաջարկները և պետք է օգտագործել այս ոլորտում երկու երկրի տարողությունները»:

Հս. Կորեայի գերագույն խորհրդի փոխնախագահ Փաք Չոլ-Մինը նույնպես ասել է.«ԻԻՀ-ն կանգնել է ԱՄՆ-ի ընչաքաղցությունների դեմ»:

Անդրադառնալով այն խնդրին, որ Իրանի ու Հս. Կորեայի նման երկրները ԱՄՆ-ի կողմից ծանր ճնշումների են ենթարկվել նա հավելել է.«Իրանն ու Հս. Կորեան պետք է բոլոր հատկապես տնտեսական ոլորտում ընդլայնեն երկկողմ համագործակցությունները»:

Պիտակ