Օգոստոս 20, 2019 17:45 Asia/Tehran
  • Եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցությունների շրջանակում, Զարիֆը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Այսօր առավոտյան, ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարին:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Մարգոթ Ուուլստրոմի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի պահպանումն ու Instax-ի գործարկումը:

Շվեդիա կատարած այցի ընթացքում, Զարիֆը հանդիպելու է նաև այդ երկրի առևտրի նախարար Էն Լինի, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Կառլ Բիդթի և Հորմուզի նեղուցում Իրանի ծովուժի կողմից բռանգրավված բրիտանական նավի սեփականատեր՝ Էրիկ Կունելի հետ:

Վաղը Զարիֆը հանդիպելու է Շվեդիայի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ:

Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ հանդիպել էր այդ երկրի պաշոտնյաների հետ: Իր եվրոպական շրջագայության ընթացում, Զարիֆը Շվեդիայից հետո կմեկնի Նորվեգիա և Ֆրանսիա:

 

Պիտակ